ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը գրեթե բախվել է ռմբակոծիչին
ԱՄՆ
Ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում ուղևորատար ինքնաթիռը հազիվ է կարողացել խուսափել B-52 ռազմավարական ռմբակոծիչի հետ օդում բախումից։ Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։
Մինեապոլիսից թռչող քաղաքացիական ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ մեծ արագությամբ թռչող ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար։ Օդաչուն տարակուսանք է հայտնել, որ նման արտակարգ իրավիճակ կարող էր ընդհանրապես տեղի ունենալ, քանի որ ռազմաօդային բազան ունի ռադար։
SkyWest-ը ընդգծել է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Մինոտ օդանավակայանում, բայց ստիպված է եղել շրջանցել այն։ Ավիաընկերությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը դեռևս մեկնաբանություն չեն տվել միջադեպի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)