Թրամփը պատրաստվում է պատժել ռուսական նավթ գնելու համար
Քաղաքական
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է 100 տոկոս մաքսային տուրք սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք շարունակում են գնել ռուսական նավթ։ Այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեմը Fox News-ի եթերում։
Նրա խոսքով՝ հիմնական թիրախում կլինեն Չինաստանը, Հնդկաստանը և Բրազիլիան, որոնք միասին գնում են Ռուսաստանի նավթի շուրջ 80 տոկոսը։ «Մենք ձեզ ամբողջությամբ կհարկենք և կջախջախենք ձեր տնտեսությունները», — սպառնացել է Գրեմը։
Նախկինում Թրամփը նաև հայտարարել էր, որ Մոսկվային տալիս է 50 օր՝ Ուկրաինայում հրադադարի հասնելու համար։ Ինդիայի նավթի նախարարը պատասխանել էր, որ հարկման դեպքում իր երկիրը կվերադառնա նախկին մատակարարներին՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք չի կազմել ներմուծման հիմնական աղբյուրը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում