ՌԴ սենատորը մեղադրում է Բրիտանիային՝ Մոսկվա-Բաքու լարվածության սրման մեջ
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի սենատոր Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության նոր փուլը չի անցել առանց արևմտյան հատուկ ծառայությունների մասնակցության, մասնավորապես՝ բրիտանական հետախուզության։
Ջաբարովը նշել է, որ որոշ հայտարարություններ միտումնավոր տարածվում են՝ Ռուսաստանին պատասխան քայլերի դրդելու նպատակով։ Նրա խոսքով՝ այդ հարցերը պետք է թողնել ռուս և ադրբեջանցի դիվանագետներին, որոնք կարող են վերականգնել երկխոսությունը, հայտնում է Лента.ру--ն։
Սենատորը հավելել է, որ նախագահ Իլհամ Ալիևը փորձառու առաջնորդ է, Ռուսաստանի հետ ունի սերտ կապեր, և իրավիճակի կարգավորման հնարավորություն միշտ կա։ Նշենք, որ լարվածության պատճառ էր դարձել Ալիևի հայտարարությունն Ուկրաինայի օգտին և Ռուսաստանին դատի տալու որոշումը՝ AZAL-ի ինքնաթիռի վթարի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)