Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խարխլի տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Քաղաքական
Նոր միջանցքների ստեղծումը չպետք է խարխլի տարածաշրջանային երկրների ինքնիշխանությունը և ճանաչված տարածքային սահմանները, և չպետք է ուղեկցվի տարածաշրջանային աշխարհաքաղաքական փոփոխություններով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին։
«Չնայած նրան, որ մենք կողմ ենք Իրանի և Հրվ. Կովկասի երկրների միջև կապերի ընդլայնմանը և հարաբերությունների զարգացմանը, միևնույն ժամանակ մշտապես ընդգծել ենք, որ նոր ուղիների կամ անցակետերի ստեղծումը որևէ կերպ չպետք է խաթարի պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, կամ էլ հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխությանը», - ընդգծել է Բաղային։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)