Փարաքարում վերականգնվել է թաղամասի մեծ մասի ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուրը»
Հասարակություն
Ի պատասխան Shamshyan.com կայքէջի «Լարված իրավիճակ Փարաքարում. 450-ից ավել ընտանիքներ սպառնում են դույլերով բողոքի ակցիա իրականացնել ու դիմել կտրուկ միջոցների, եթե «Վեոլիա Ջուրը» շարունակի առաջնորդվել «յոթգլխանի հրեշի» սկզբունքով» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՎեոլիաԹիմը օրեր շարունակ որոնողական աշխատանքներ է կատարել, ուսումնասիրել Փարաքարի ամբողջ ջրամատակարարման համակարգը, որպեսզի գտնի ջրանջատման պատճառը:
Իսկ պատճառն այն էր, որ բնակիչները ցուցաբերել են ինքնագործունեություն և փակել դեպի թաղամասը սնող փականային հանգույցներից մեկը: Երեկ երեկոյան արդեն «Վեոլիա Ջուր» ընկերության մասնագետները մասամբ կարգավորել են խնդիրն ու վերականգնել թաղամասի մեծ մասի ջրամատակարարումը: Սակայն մինչ այժմ ընթանում են ցանցի կարգավորման աշխատանքներ՝ խնդիրը ամբողջությամբ վերացնելու համար:
Եվս մեկ անգամ հորդորում և խնդրում ենք մեր սպառողներին, խնդիրների դեպքում դիմել «Վեոլիա Ջուր» ընկերություն և չզբաղվել ինքնագործունեությամբ: Քանի որ այս անասելի տապի պայմաններում մի խումբ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով հազարավոր սպառողներ հայտնվում են անելանելի դրության մեջ: Իսկ մյուս կողմից էլ, երբ ՎեոլիաԹիմը աշխատում է գերլարված գրաֆիկով, հնարավոր ամեն բան անում ամռան այս օրերին թաղամասերի գրաֆիկով սահմանված ջրամատակարարումը ապահովելու համար, ստեղծվում են արհեստական խոչընդոտներ, էլ ավելի դժվարացնելով մեր աշխատանքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)