ԵՄ-ն ժամանակավոր «շունչ» է տվել դիզելային վառելիքի շուկային՝ նոր սահմանափակումները հետաձգելով
Քաղաքական
Եվրամիության սահմանափակումները ռուսական նավթից արտադրված դիզելային վառելիքի նկատմամբ ուժի մեջ կմտնեն ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ոլորտի վերլուծաբաններին։
Սա ժամանակավոր կայունություն է ապահովում դիզելի միջազգային շուկայում, որտեղ արդեն զգացվում է լարվածություն։ Նոր փաթեթով ԵՄ-ն արգելում է ռուսական նավթի վերամշակման արդյունքի՝ երրորդ երկրների միջոցով Եվրոպա արտահանման սխեմաները։ Մասնավորապես, այն ուղղված է այն դեպքերին, երբ Հնդկաստանը վերամշակում էր ռուսական նավթը և վառելիք վաճառում Եվրոպային։
Rabobank-ի վերլուծաբան Ֆլորանս Շմիթի խոսքով՝ այս ժամկետային ճշգրտումները որոշակի «շնչառական դադար» են տալիս շուկային։ Իսկ ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը ներառում է նաև «Հյուսիսային հոսք» գազամուղների և ռուսական նավթի գնի սահմանափակումների վերաբերյալ միջոցներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)