Ինձ ոչինչ հայտնի չէ. Գերգիև
Հասարակություն
Հռչակավոր ռուս դիրիժոր Վալերի Գերգիևը հայտարարել է, որ տեղյակ չէ իր ելույթի չեղարկման մասին՝ նախատեսված Իտալիայում անցկացվող «Արքայի Ամառ» փառատոնում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, որ չի ստացել որևէ պաշտոնական տեղեկություն այս մասին։
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ», — նշել է Գերգիևը լրագրողների հետ զրույցում։ Համերգը նախատեսված էր հուլիսի 27-ին Կազերտա քաղաքի Վանվիտելիան համալիրում։
Նշենք, որ համերգի չեղարկման պատճառ էին դարձել մի շարք դժգոհություններ՝ կապված ռուսական մշակույթի և Գերգիևի անձնական քաղաքական դիրքորոշման հետ։ Սակայն Մարիինյան և Մեծ թատրոնների մամուլի ծառայությունները դեռ չեն հաստատել և չեն հերքել տեղեկատվությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)