ԱՄՆ-ը պահանջում է պատասխանատվություն Սիրիայի իշխանություններից՝ Էս-Սուվեյդեի բախումների համար
Քաղաքական
ԱՄՆ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն Էս-Սուվեյդե նահանգում տեղի ունեցած բախումների համար։ Նրա խոսքով, Դամասկոսը վերահսկում է երկրի բոլոր սահմանները, ուստի չի կարող խուսափել պատասխանատվությունից։
Բարաքը կոչ է արել բոլոր հակամարտող կողմերին դադարեցնել կրակը, վայր դնել զենքերը և հրաժարվել ցեղային վրեժխնդրության գաղափարներից՝ խաղաղություն հաստատելու համար, հայտնում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարան հայտարարել էր Էս-Սուվեյդեում անհապաղ հրադադարի մասին, մինչդեռ Իսրայելի Պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել Դամասկոսի Գլխավոր շտաբի շենքին և նախագահական պալատին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)