Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել 

Ես վարչապետի կողքին եմ. Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենը՝ Վեհարանը գրավելու մասին (տեսանյութ)

Տեսանյութեր

Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով հրապարակավ հայտարարել էր, որ կմիանա վարչապետին Վեհարանը կաթողիկոսից ազատելու գործողությանը, Facebook-ի իր էջում «լայվ» է մտել եւ պարզաբանել իր տեսակետը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան հայտնաբերեցի, որ ինձ ֆեյսբուքյան հրապարակումներից մեկը ընդդիմության ֆեյքերի մոտ հոգեխանգարմունք է առաջացրել և իմ էջում տարբեր գրառումների տակ հայհոյախառն արտահայտությունների հանդիպեցի, ոչ միայն իմ հասցեին, նաև վարչապետի հասցեին, բայց դա ինձ բացարձակ չի խանգարում ասել ճշմարտությունը։

Երեկ վարչապետն իր էջում գրառում էր արել, որտեղ ակնհայտորեն ասված էր, որ «Կտրիչ Ներսիսյանը հավատավոր հետևորդներիս հրավիրում է ազատել Վեհարանը, կանենք պատրաստ եղեք»։ Եվ ես իմ էջում գրել էի, որ պատրաստ ենք։ Այո, ես հիմա էլ եմ պնդում, որ ես պատրաստ եմ, ինչու՞։

Ընդդիմադիր ֆեյքերը նշել էին, որ ես ուսուցիչ եմ և մանկավարժը նման բան է գրում։ Նախ ես որևէ անհարգալից բան չեմ գրել, ես վերահաստատել եմ իմ սկզբունքային մոտեցումները այս հարցում և աջակցությունս ՀՀ վարչապետին և ինչու եմ աջակցում և ինչում է կայանում իմ սկզբունքային լինելը։

Ես գտնում եմ, որ որպես մանկավարժ ես պարտավոր եմ ունենալ դիրքորոշում, որպես մանկավարժ, որպես մտավորական, ես պարտավոր եմ պայքարել մի բանի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։

Ո՞վ պետք է լինի հոգևորական, ինչպիսին պիտի լինի հայ հոգևորականը, էլ չեմ խոսում կաթողիկոսական աթոռը, գահը զբաղեցնող անձի բարոյական, հոգեբանական, առաքինի կերպարի մասին։ Գիտեք, ես 2008–ի մարտի մեկի դեպքերից հետո, մի օր առավոտյան աշխատանքից դուրս եկա և գնացի առավոտյան ժամերգության։ Ժամերգությունը վարում էր Կճոյանը և երբ որ մտա ներս ու բեմից հնչում էր անեծք ընդդիմադիրների վերաբերյալ, մասնավորապես այդ ժամանակ արդեն փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես հասկացա, որ այլևս եկեղեցին վերածվել է քաղաքական, սուտ, կեղծ, բարոյական մի կառույցի, որտեղ մարդիկ անիծում են։

Ես դրանից հետո կորցրել եմ հավատս, երկար ժամանակ եկեղեցի չէի գնում։ Չէի գնում, որովհետև սասանվել էր իմ հավատը, ես Աստծուն փնտրում էի իմ ներսում, իմ տանը և ինքս ինձ հետ անընդհատ կռիվ էի տալիս։  Անցան տարիներ, ես այդ ցավը, այդ ողբերգությունը երբեք չեմ մոռացել։

Հիմա հայ հասարակությունը ալեկոծված է, որովհետև հասկանում է, որ բարոյական արժեքներ չունեցող անձը իրավունք չունի իր հոգևոր հովիվը լինելու։ Սկսած երեխաներից մինչև մեծերը քննարկում են այս խնդիրը։ Ես չեմ կարողանում հասկանալ Կտրիչ Ներսիսյանին, ով կառչել է կաթողիկոսական գահին իր ունեցվածքը պահելու համար։

Այո, ես մանկավարժ եմ, ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն առաքինի վեհափառ, տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցին ղեկավարում է բարոյական բարձր արժեքներ ունեցող անձը։ Ես ուզում եմ, որ իմ սաները տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցում զինված ապստամբության կոչ անող հոգևորականներ չկան։ Որ Հայ առաքելական եկեղեցին բռնության չի գնում, և հոգևորականը չի ասում՝ երկու հոգու կգյուլլենք, հետո գումար կվճարենք և այդ մարդիկ հանգիստ կապրեն։

Ես ուզում եմ՝ իմ սաները տեսնեն, որ Հայ առաքելական եկեղեցում չկան հոգևորականներ, որոնք հայ ժողովրդի մասին խոսելիս ասում են՝ «խորը անասուն» և «էշեր»։

Եվ ես իմ պարտքն եմ համարում որպես ուսուցիչ՝ գնալ վարչապետի հետ մինչև վերջ։ Ես համարում եմ, որ դա մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,–ասաց նա։

Դպրոցի տնօրենը նկատեց, որ մեր եկեղեցին վաղուց վերածվել է բիզնես կենտրոնի, անեծքի, ահաբեկչության մտքեր գեներացնող վայրի. «Այո, ես գտնում եմ, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդը չի կարող լինել իմ Վեհափառը, չի կարող լինել անչափահաս երեխաների Վեհափառը, որովհետև ինքը վատ օրինակ է ցույց տալիս, որովհետև իր հոգևորականները հրաժարվում են մկրտել  այս կամ այն քավորին նախապատվություն տալու տեսանկյունից։

Կտրիչ Ներսիսյանը իմ վեհափառը չէ, և եթե վարչապետը նախաձեռնել է մի շարժում, որը պիտի, ի վերջո, ազատագրի Հայ առաքելական եկեղեցին, ես իր կողքին եմ։ Եեթե դա պիտի աներ մեկ այլ անձ, ով պիտի գնար այդ ճանապարհով, ես էլի իր կողքին կլինեի, որովհետև դա իմ համոզմունքներից է բխում։

Ցանկացած ուսուցիչ պարտավոր է գնալ բարոյական արժեքների հետևից. չես կարող երեխային դասի ժամանակ պատմել Հայ առաքելական եկեղեցու մասին, խոսել նրա դերի մասին, երբ երեխան համացանցով տեսնում է, թե ինչ է ասում այս կամ այն հոգևորականը։  Այդ երեխան գնալու է ուրիշ ճանապարհով, ինքը փնտրելու է այլ հավատքի աղբյուր։ Ես ուզում եմ, որ ընտրվի վեհը և վեհարանը վեհին վերադարձնենք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնի դատարանը վերացրել է Տրինիդադ և Տոբագոյում միասեռ հարաբերությունների արգելքը Ֆինանսական աստղագուշակ 2027 թվականի համար. ի՞նչ է սպասվում կենդանակերպի բոլոր նշաններին կրակե այծի տարում Ինը ամսում ռուսաստանցիների զբոսաշրջային ուղևորությունների թիվը դեպի Հայաստան աճել է 34%-ով MLS-ում հանդես եկող 21-ամյա Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnհերի թիվը հասել է 18-ի Այս կենդանակերպի նշանները կլինեն հաջողության ալիքի վրա. հին ծանոթությունները լայն հնարավորություններ կբացեն նրանց համար Նոր սկիզբ և գլոբալ փոփոխություններ. ինչ կբերի 11.11-ի հայելային ամսաթիվը և ինչպես ցանկություն պահել ադ օրը Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել Պորտուգալիայում «Շառլ» փոթորկի պատճառով դպրոցներն ու պետական հաստատությունները կփակվեն Պուտինը կբացի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ապագան. ТАСС Անվտանգության սպառնալիք iPhone-ներում Կրծքագեղձի քաղցկեղը ավելի ու ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ կանանց մոտ. ի՞նչ ախտանիշներ չպետք է անտեսել Ֆլորիդայում ջրհեղեղի պատճառով շիմպանզեին սնունդ են հասցրել դրոնով Փաշինյանը Փարիզից կմեկնի Անթալիա Մարտին Սուբիմենդին մեծ հավանականությամբ առաջիկա ամիսներին կհեռանա «Արսենալից» Բաց, նարնջագույն կամ գրեթե կարմիր. որ դեղնուցն է ամենաառողջը 81-ամյա բրիտանացի գրողը դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը Կենդանակերպի այս նշաններն ուրախություն ու խաղաղություն են բերում ուրիշներին նույնիսկ ամենադժվարին պահերին Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը
Ամենադիտված