Սիյարտոն պատասխանել է Զելենսկու սպառնալիքներին՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով
Քաղաքական
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքներն իրենց վրա ազդեցություն չունենան․ Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։ Նրա խոսքով՝ Զելենսկին թշնամաբար է տրամադրված Հունգարիայի և զաքարպաթցի հույգարացիների նկատմամբ, հայտնում է Лента.ру-ն։
Սիյարտոն շեշտել է, որ անկախ ճնշումներից՝ Բուդապեշտի դիրքորոշումը չի փոխվի։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն հայտարարել էր, որ իր երկիրը չի հաստատի ԵՄ բյուջեն, որը նախատեսում է ֆինանսավորում Ուկրաինային՝ ընդգծելով, որ չի ընդունում իր քաղաքացիների փողերի նման փոխանցումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)