Ուկրաինայի օդուժը ստացել է շարժական կայաններ՝ F-16 կործանիչների սպասարկման համար
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը ստացել են ավտոմոբիլային հիմքով շարժական համակարգեր՝ F-16 կործանիչների սպասարկումն ապահովելու համար դաշտային օդանավակայաններում։ Այս քայլը պայմանավորված է ռուսական զինուժի պարբերական հարվածներով Ուկրաինայի ստացիոնար ավիաբազաներին։
Տրանսպորտային միջոցները ներառում են սպառազինության ստուգման շարժական վարպետանոցներ, ռազմամթերքի տեղափոխման և կախման ֆուրգոններ, ինչպես նաև թեթև պիկապներ՝ նյութատեխնիկական կարիքների համար։ Դրանք թույլ կտան սպասարկել ինքնաթիռները դաշտային պայմաններում կամ արտակարգ վայրէջքի դեպքում՝ կրճատելով նաև ծառայող անձնակազմի քանակը։
Բացի այդ, ուկրաինական բանակը ստացել է շարժական բրֆինգների մեքենաներ, որտեղ իրականացվելու են նախաթռիչքային հրահանգավորումներ։ Այս լուծումը համարվում է պատասխան ՌԴ-ի հրթիռային հարվածներին Ուկրաինայի ավիաբազաներին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)