Ռուսաստանի Պետդուման արձագանքել է Լեհաստանի ԱԳՆ-ի կոչին՝ լքել ՌԴ տարածքը
Քաղաքական
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան կարծիք է հայտնել, որ Լեհաստանի արտգործնախարարության հորդորները՝ լեհ քաղաքացիներին Ռուսաստանից դուրս գալու մասին, իրականում տեղեկատվական մանիպուլյացիաներ են։ Նրա խոսքով, այդ հայտարարությունները նպատակ ունեն վախ սերմանել թե՛ լեհ քաղաքացիների, թե՛ ռուս հասարակության շրջանում։
Պատգամավորը նշել է, որ նման քարոզչությունը ծառայում է Վարշավայի քաղաքական նպատակներին՝ փորձելով արդարացնել երկրի պաշտպանության վրա կատարվող ծախսերը սոցիալական ոլորտի հաշվին։ «Անհրաժեշտ է մարդկանց ներշնչել վախ, որպեսզի նրանք ընդունեն՝ ավելի լավ է ծախսել բանակի վրա, քան իրենց սոցիալական ապահովության», – ընդգծել է նա։
Ժուրովան նաև չի բացառել, որ այդ կոչերը կարող են ազդել ռուսական հասարակության վրա՝ ուժեղացնելով լարվածությունը և գործելով որպես շանտաժ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ կապված բանակցային գործընթացների հետ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)