Մենք չենք վախենում. Օրբան
Քաղաքական
Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները չեն վախեցնի Հունգարիային։ Նրա խոսքով՝ երկրի ինքնիշխանությունն ու ֆինանսական ռեսուրսները չեն հանձնվի Ուկրաինային, գրում է Лента.ру-ն։
«Մենք լուրջ ենք վերաբերվում Զելենսկու հերթական սպառնալիքին, բայց չենք վախենում նրանից։ Մենք պետք է պահենք մեր դիրքը․ դրանից է կախված Հունգարիայի ապագան», — ընդգծել է Օրբանը։
Նա նաև շեշտել է, որ մինչ ինքը ղեկավարում է երկիրը, Հունգարիան չի համաձայնի Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության կամ ֆինանսական աջակցության որևէ ծրագրի։ Ավելի վաղ արտգործնախարար Սիյարտոն ևս հայտնել էր, որ Զելենսկու ճնշումները Բուդապեշտի դիրքորոշման վրա ազդեցություն չունեն։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ