Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) 

Բագրատ Սրբազան՝ ընդդեմ պաշտոնյաների. դատական հայցերի մանրամասներ

Քաղաքական

Այսօր պարզ դարձավ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով հայտնի է որպես Բագրատ Սրբազան և նախկինում եղել է Տավուշի թեմի առաջնորդ, դիմել է դատարան՝ մի շարք պաշտոնյաների և քաղաքական գործիչների դեմ՝ պահանջելով փոխհատուցում վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի համար։ 

Բագրատ Սրբազանը նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն է։ Շարժումը ձևավորվել էր 2024 թվականին Կիրանց–Ոսկեպարի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման միակողմանի մեկնարկի դեմ։ Չնայած նրան, որ նրա եկեղեցական լիազորությունները սառեցվել են, նա շարունակում է հանդես գալ քաղաքական հայտարարություններով և գործունեությամբ։ 

Սրբազանը մոտ 6 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից։ 

Եվս 3-ական միլիոն դրամ փոխհատուցում է պահանջվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից (ով սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է), նույն Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։ Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը անդրադառնալով դատական հայցերին, պարզաբանել է, որ դրանք «Սրբազան պայքարի» այն խոստման իրականացումն են՝ անպատասխան չթողնել ապօրինի վարքագիծը։ 

Ըստ Խուդոյանի՝ Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքարի» այլ մասնակիցների ապօրինի ձերբակալություններին զուգահեռ, իրավապահ մարմինների, քաղաքական մեծամասնության և տարբեր օղակների քարոզիչների կողմից նախաձեռնվել էր տեղեկատվական արշավ՝ անմեղության կանխավարկածի խախտումներով, վիրավորանքներով ու զրպարտիչ արտահայտություններով։

«Այդ արշավը ուղղված էր ինչպես քաղաքական հետապնդումների ապօրինությունները քողարկելուն, այնպես էլ և առավել ևս հետագա ապօրինի գործողությունների, օրինակ՝ Մայր Աթոռի վրա հարձակում նախապատրաստելուն»,- նշել է փաստաբանը։ 

Նշվում է, որ հայցերն ընդամենը մի քանի օր առաջ են ներկայացվել, և թիրախավորված անձինք հարյուրից ավել հնարավոր պատասխանողներից ընտրվել են «պատահականորեն»։ Փաստաբանը հայտարարել է, որ առաջիկայում նոր հայցեր են ներկայացվելու։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Բագրատ Սրբազանի՝ իր դեմ դատական հայց ներկայացնելու հրապարակմանը։

««Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար։ Հետաքրքիր է՝ «գյուլլելու» իր անհագ ցանկությո՞ւնն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ դեռ պտտում է գլխում ահաբեկչական մյուս սցենարները»,- գրել է նախարարը՝ հղում անելով Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններին և Բագրատ Սրբազանին վերագրելով «ահաբեկչական սցենարներ» մտածելու մեղադրանքը։ Ավանեսյանը նաև կոչ է արել. 

«Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ՝ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում»։ Իր գրառման վերջում նախարարը կրկին տեղադրել է ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված իր նախորդ գրառումը և առաջարկել. «միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ։ 

 

Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք...»։ Սա ևս մեկ ուղիղ հղում է Բագրատ Սրբազանին վերագրվող «խորը անասուն» արտահայտությանը, որը հասցեագրված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ Բագրատ Գալստանյանը կալանավորվել է երկու ամսով և մեղադրվում է ահաբեկչական դրսևորումների, զանգվածային անկարգությունների հրահրման և իշխանության բռնազավթման նախապատրաստման մեջ։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Իրավապահները, հակառակը, մատնանշում են Սրբազանի խոսքերն ու գործողությունները, որոնք՝ ըստ իրենց, վեր են ածվել հանրային սպառնալիքի։

Մանե Գևորգյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասնագետը զգուշացրել է մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիքներ օգտագործելու վտանգների մասին Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերի 11-ից 15-ին Կոմիտասի պողոտայում ապամոնտաժվել է 14 խանութից բաղկացած կրպակաշարը (տեսանյութ) Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում Երգչուհի Նառայի թոռնիկը ավտովթшրի է ենթարկվել. «Ուիգմոր»-ում երեխայի մորն անտակտ պատասխան են տվել Աբու Դաբիում չեն եղել բեկումնային ինչ որ համաձայնություններ կամ զարգացումներ. Բադալյան Հայ շախմատիստների արդյունքները՝ պատանեկան ԵԱ-ում Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ Բաթումիում քաղաքացին հրացանով կրակել է հարևանի վրա Նոյեմբերի 11-ին մինչև երեկո ջուր չի լինելու Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (լուսանկարներ) Տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ. քաղաքացու ահազանգը Արցախի մասին լսելիս հոգեխանգարմունքի մեջ են ընկնում. Պողոսյան (տեսանյութ) Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների դեմ կիբերհարձակումների վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները Ի՞նչ արժե Մոսկվա-Երևան տոմսերը այս պահին«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին «Բրիջիտը տղամարդ է ծնվել»․ աղմկահարույց պնդումը Մակրոններին կրկին դատարան է տարել Նիգավան բնակավայրում հողատարածքի հետ կապված հարևանների միջև վիճшբանություն է տեղի ունեցել Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել. Mediahub.amՌուսների հետ դժվար է. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին Ինչքանո՞վ վստահ լինենք, որ քաղաքական սպանություն չէ․իրավապաշտպանը՝ ընդդիմադիր թեկնածուի մահվան մասին (տեսանյութ) Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է. Աշոտյան Անկարան պատրաստ է բացել սահմանը. Աշխարհի քաղաքական կուլիսներում թեժ զարգացումներ (տեսանյութ) Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Նոյեմբերի 11-ից երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն Երևանում Սևանի բնակելի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրվա ընթացքում կողմերը համաձայնության եկան գերիների լայնածավալ փոխանակման շուրջՓաշինյանը և Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր Անսահման եռանդ և նվիրվածություն. Հայաստանի գրողների միությունը տոնեց երջանկահիշատակ Լևոն Անանյանի 80-ամյակը Աննա Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանն ընդդեմ Տիգրան Ավինյանի. Ուկրաինա, Իրան, Եմեն․ թեժ զարգացումները (տեսանյութ) «Հացից են զրկում, մի բուտկեն երեք ընտանիքի էր պահում»․ քաղաքացի (տեսանյութ) Գաղտնի գործարքներ, լրտեսներ ու ՆԱՏՕ-ի անսպասելի քայլը․ ի՞նչ է կատարվում աշխարհում (տեսանյութ) Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակшհարությամբ. կա տուժած ՀՀ—ն եւ Փաշինյանը մեզ համար վստահելի են եւ մենք կապի մեջ ենք. Իրանի փոխնախագահ (տեսանյութ) Լեհաստանում երկու ուկրաինացու են ձերբակալել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության և դիվերսիաների կասկածանքով Էջմիածնում «Լեքսուս»-ով թմրամիջոց իրացնելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Սամվել Տերտերյանը ռևանշ վերցրեց վրացի ըմբիշից, որին պարտվել էր Մ23 ԱԱ-ումԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը՝ ըստ եկամտի ծավալներիԳիտնականները կանխատեսում են՝ 2026-ը կարող է դառնալ պատմության ամենատաք տարինՍտորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին համաձայնագիրըԷդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ համակարգի ներդրման 30-ամյակի առթիվԱղմկահարույց կադրեր աշխարհից․ Մոսկվայի լեզգինկան, Կապրիի հրեշավոր ջրապտույտներն, Թուրքիայի պայթյունըԹիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալԱրևային և քամու էներգիայի բումը փոխում է Չինաստանի արտանետումների պատկերըԳևորգ Պապոյանը մասնակցել է WAIPA համաշխարհային ներդրումային համաժողովի բացման արարողությանըԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Ամենադիտված