Զելենսկին ստորագրել է օրենք, որը սպառնում է ոչնչացնել հակակոռուպցիոն կառույցները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որը, ըստ Վերխովնայա Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի, ուղղված է Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ՆԱԲՈւ) և Հատուկ հակակոռուպցիոն դատախազության (ՍԱՊ) դեմ։ Գոնչարենկոն Telegram-ով հայտարարել է, որ այս օրենքը փաստացի ոչնչացնում է այդ երկու կառույցները։
«Իմ տվյալներով՝ Զելենսկին ստորագրել է օրենք՝ ՆԱԲՈւ-ի և ՍԱՊ-ի փաստացի ոչնչացման մասին», — գրել է նա։
Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն հնչել, սակայն Ուկրաինայի հակակոռուպցիոն ինստիտուտների շուրջ իրավիճակը շարունակաբար լարված է՝ ներքին և արտաքին ճնշումների ֆոնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)