NYT․ Թրամփի՝ Զելենսկու հետ վիճաբանությունը նրան մղել է բանակցությունների Ռուսաստանի հետ
Քաղաքական
Ամերիկյան The New York Times-ը բացահայտել է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև տեղի ունեցած փակ խոսակցության հետևանքները․ պատմաբան Սթիվեն Վերտհայմի խոսքով՝ այդ կոշտ երկխոսությունն օգնել է Զելենսկուն համոզել՝ հրաժարվել անվտանգության երաշխիքների պահանջներից և գնալ հրադադարի բանակցությունների Ռուսաստանի հետ։
Ըստ հոդվածագրի՝ Թրամփի վարչակազմը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան չի կարող վերականգնել իր ամբողջ տարածքը և չի միանա ՆԱՏՕ-ին՝ այսպիսով ակնարկելով զիջումներ Մոսկվային։ Սպիտակ տանը տեղի ունեցած այդ վիճաբանությունը, որքան էլ տհաճ է թվացել, ծառայել է որպես խթան բանակցային սեղանի մոտ վերադառնալու։
Վերտհայմն ավելացրել է, որ Թրամփը մոտ ապագայում կդիմակայի երկընտրանքի․ շարունակել աջակցել Կիևին թե՞ լիովին դուրս գալ հակամարտությունից, ինչը, ըստ նրա, լուրջ սպառնալիք կդառնա Ուկրաինայի համար։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)