Եվրոպան քաղաքացիներին պատրաստում է Ռուսաստանի հետ 2027 թվականի պատերազմին․ փորձագետ
Աշխարհ
Եվրոպական քաղաքական առաջնորդները ակտիվորեն կոչ են անում քաղաքացիներին պատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական բախմանը: Այս մասին հաղորդում է Kp.ru-ն՝ հղում անելով ռազմական խորհրդատու Ալեքսանդր Զիմովսկուն:
Մասնագետի խոսքով՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների գործողությունները ցույց են տալիս, որ Եվրոպան 2027 թվականը դիտարկում է՝ որպես հակամարտության մեկնարկի հնարավոր ամսաթիվ: Բալթյան երկրներում ռազմական վարժանքները և ռեսուրսների մոբիլիզացիան հաստատում են այս նախապատրաստությունը:
Ռազմական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչը կարծում է, որ Եվրոպան Ռուսաստանին հրահրում է պատասխանի:
«Այստեղ առանձնանում է Կալինինգրադի մարզը․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է գրավել այն: Եթե Դաշինքը փակի ծովային և օդային ճանապարհները, արդյունքը կարող է լինել բաց հակամարտություն», - նշել է Կլինցևիչը:
Նա երկրորդ սցենար է անվանել Մոլդովան, որը վերածվում է ՆԱՏՕ-ի կամուրջի՝ չբացառելով Ֆինլանդիայի մասնակցությունը ագրեսիային:


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)