ԱՄՆ-ն կրճատում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կրճատում է Պետդեպարտամենտի բաժինը, որը ստեղծվել էր Միացյալ Նահանգներում 250 000 աֆղանցիների վերաբնակեցման համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Այս ֆոնին, ամերիկյան և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցած աֆղանցիները վախենում են Աֆղանստան արտաքսվելուց և «Թալիբանի» կողմից վրեժխնդրությունից: Նրանք ներկայումս փախստականներ են և 2021 թվականից ի վեր ապրում են ԱՄՆ 90 գործընկեր երկրներում, որտեղ սպասում են իրենց բնակության և Միացյալ Նահանգներ ներգաղթի դիմումների մշակմանը: Այս քաղաքացիներից մի քանիսն արդեն կորցրել են հարազատներին «Թալիբանի» վրեժխնդրության պատճառով։
Ներկայումս Թրամփի հրամանագրերով կասեցվել են փախստականների փաստաթղթերի մշակումը և նրանց ընդունող երկրներից Միացյալ Նահանգներ թռիչքների ֆինանսավորումը: Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը վերջերս խոստացել է կանխել Աֆղանստանի քաղաքացիների հայրենադարձությունը ԱՄԷ-ում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)