ԱՄՆ միջուկային անվտանգության վարչությունը հաքերային հարձակման է ենթարկվել
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչությունը (NNSA) ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ հաքերներին չի հաջողվել մուտք գործել գաղտնի տվյալներին: ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ հաքերային հարձակումը նվազագույն ազդեցություն է ունեցել գործակալության վրա, և որ մասնագետները ներկայումս վերականգնում են տուժած համակարգերը։
Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնաս են հասցրել ԱՄՆ Կրթության նախարարությանը, մի շարք պետական մակարդակի գործակալություններին և Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կառավարություններին պատկանող համակարգերին։
Microsoft-ը հայտարարել է, որ հարձակումներին կարող են ներգրավված լինել ենթադրաբար չինական կապեր ունեցող Linen Typhoon և Violet Typhoon խմբերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)