«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները 

Ի՞նչ են հայտարարագրել «թավշյա հեղափոխության» հերթական շահառու Ռոմանոս Պետրոսյանն ու նրա կինը․ «168.am»

Քաղաքական

168.am-ը ներկայացրել է, թե 2024 թվականն ի՞նչ գույքով, եկամուտներով ու ծախսերով է փակել Ռոմանոս Պետրոսյանը, որն օրերս ստանձնեց «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարչի պաշտոնը․

«Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանը տարին սկսել ու ավարտել է 3 անշարժ գույքով։

2023 թվականին նա գնել է նաև 2017 թվականի արտադրության «BMW» մակնիշի մեքենա, որի համար, ըստ պաշտոնական արձանագրման, վճարել է 6 միլիոն դրամ։ 2011 թվականից նա դարձյալ «այլ» եղանակով ձեռք է բերել «ԲԻԶՆԵՍ ՌԵՋԵՆՏ» ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնեմաս, որը ձեռք է բերել 2011 թվականին, և որի արժեքը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 60.000 դրամ։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2011 թվականից Աբովյան քաղաքում գրանցված այս ընկերության մյուս 40 տոկոսը 2018 թվականից պատկանում է Ռուբեն Նալբանդյանին։

Պաշտոնյայի դրամական միջոցները

ՀԷՑ նորանշանակ ժամանակավոր կառավարչի բանկային հաշիվների՝ եվրոյով մնացորդները տարվա ընթացքում նվազել են, սակայն աճել են դրամային հաշիվների մնացորդները. տարեսկզբի 10.000 եվրոն տարեվերջին կազմել է 7000 եվրո, իսկ 1 միլիոն 701,057 դրամը՝ 7 միլիոն 420,359.52 դրամ։ Տարեսկզբի համեմատ 200.000 դրամով նվազել են պաշտոնյայի կանխիկ միջոցները՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն 800.000 դրամ։

Նրա հաշվետու տարվա՝ 2024 թվականի շուրջ 22 միլիոն դրամ եկամուտը ( 21,995,938) գոյացել է ՊՎԾ-ից ստացած 19 միլիոն 399,799 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված վճարումներից և ՊԵԿ-ից ստացած 2 միլիոն 596,139 դրամ եկամտային հարկի վերադարձից։

Նա նշել է նաև 24 միլիոն 018,532 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին․ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Պաշտոնյան տարվա ընթացքում վարկի մարմանն է ուղղել 2 միլիոն 596,138 դրամ։

Հայտարարագրից պարզվել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը, բացի ՔՊ վարչության անդամ լինելուց, նաև «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ այդ ՊՈԱԿ-ի կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրենն էլ, ոչ ավել, ոչ պակաս, նրա կինն է՝ Արմինե Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանի կնոջ՝ Արմինե Պետրոսյանի՝ 2025 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ տարին բարեբեր է եղել նրա համար։

Նա փետրվար ամսին Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում գնել է հողամաս (հողամասի արժեք է նշել 1 միլիոն դրամը) ու տարին ամփոփել 2019 թվականին Արաբկիրում գնած ու համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանով և նոր հողամասով։ 2021 թվականին պաշտոնյայի կինը գնել է նաև «Մերսեդես» մակնիշի մեքենա։

Արմինե Պետրոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում տատանվել են 120.000-160.000-ի շրջակայքում, իսկ կանխիկ միջոցները տարեվերջին աճել են 400.000 դրամով՝ կազմելով 1 միլիոն 450.000 դրամ։

Պաշտոնյայի տիկնոջ 3 միլիոն 142,411 դրամ եկամուտը գոյացել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ից ստացած 2 միլիոն 242.838 դրամ և «Սմարթ նորարար կրթության և մշակույթի զարգացման» հիմնադրամից ստացած 899,573 աշխատավարձերից։

Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը՝ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարարագրում նշել էր 3 անշարժ գույքի մասին՝ 2001 թվականին Կոտայքի Աբովյան համայնքում «այլ» եղանակով ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի, 2014 թվականին նույն մարզի Ակունք համայնքում գնված և միանձնյա տնօրինվող հողամասի և 2019 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
Ամենադիտված