Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Փարիզի տրանսպորտի կենտրոն, որն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է քաղաքի երթուղային ցանցի բնականոն աշխատանքը: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Իլ դը Ֆրանսի մեր գործընկերների հետ քննարկեցինք Երևանի երթուղային և ճանապարհային ցանցի վերաբերյալ արված ուսումնասիրությունը և այն քայլերը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային համակարգի բարելավման համար»,-գրել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին: Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսում...
Քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացքում Բագրատ Սրբազանը հատուկ կարևորություն տվեց տարբեր կուսակցությունների՝ մեկ սեղանի շուրջ նստելու փաստին։ Սրբազանը կոչ է արել մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և համատեղ ուժերով հասնել երկրի կազմաքանդման գլխավոր պատճառի հեռացմանը։ Հանդիպման երկրորդ մասը դռնփակ է անցկացվում։
«Հենոն մի ամբողջ պետության փոխարեն գործ է անում: Ավելին, կասկածից վեր է, որ այս իշխանական վարչախումբը բացարձակապես ցանկություն չունի, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը ազատ արձակվի»,- այս մասին գրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի իր էջում կիսվել է Ադրբեջանի կողմից գերեվարված և ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետ...
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 18-ի կայանալիք հանդիպումների համար ժամանակացույց է ներկայացրել. 11։00 - Հանդիպում կուսակցությունների ներկայացուցիչների հետ 14։00 - Հանդիպում մշակութային գործիչների հետ Անի Գրանդ հյուրանոցում 18։00 - Հանդիպում զինվորականների հետ Անի Գրանդ հյուրանոցում Նշենք, որ Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ երեկվա հանդիպման ժամանակ հայտնեց, թե առաջիկայում ինչ գործողություններ պետք է կատարեն: