ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Կրթությունում նորարարությունների Կենտրոնական Ասիայի միջազգային դաշինքի գլխավոր քարտուղար Չեն Լուին: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Ողջունելով Չեն Լուին ԿԳՄՍ նախարարությունում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, իսկ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Նրա...
Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Անդրադառնալով այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Մարդու իրավունքների ...
Հայ մեծանուն բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ, ՌԴ հերոս Արթուր Չիլինգարովին այսօր հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ ՌԴ օրհներգի ներքո, զինվորական պատիվներով։ Այս մասին հայտնում է Պետդումայի կայքը։ Նշենք, որ հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ` կառավարության պատգամավորներ, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, երկրի կառավարությունում «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը և այլք, սակայն անվանի բևեռախ...
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները: ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից: Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»:
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ, այս մասին ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայ...