Սարյան-Թումանյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա Իրանում հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի (տեսանյութ) ՀՀ նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը (տեսանյութ) Վանկուվերում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ) Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսին Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում «Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից Երևանն՝ այսօր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել 

Շատ վտանգավոր է և ամենակարևորը՝ անկեղծ չէ. իրավապաշտպանը` Աննա Հակոբյանի աղմկահարույց լուսանկարների մասին

Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը, որով Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք ծանոթանացել են զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ, հայտնվել է սուր քննադատությունների կիզակետում։

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նման ուղերձները խաղաղության չեն պատրաստում․ «Եթե վերլուծենք այս 2,5 տարվա ընթացքում իշխանությունների կողմից հնչած ուղերձների տարբերությունը, ապա սկզբից նրանք դիրքավորվել էին խաղաղության դիսկուրսի մեջ և կոչ էին անում թե՛ երկխոսելու, թե՛ միջազգային հանրության աչքում այլ տեսակի իշխանություն երևալու, որովհետև շատ հաճախ ուղերձները այդքան էլ խաղաղասիրական կոնտեքստների և փիլիսոփայության մեջ չէին։ Այնուամենայնիվ, զինվորական հագուստով այդպիսի նկարներ կամ զենքի գործածմամբ PR չէր արվել մինչ այժմ: Ես կարծում եմ՝ առաջին հերթին միջազգային հանրության ոչ այնքան միջամտությունը խաղաղություն ստեղծելու, մյուս կողմից՝ երկու տարվա ընթացքում որևէ առանցք՝ հասարակությանը համախմբող, այդպես էլ չստեղծվեց: Սկզբից եկավ Նոր Հայաստանի կոնցեպտը, որը այդքան էլ պարզ չէր, հետո ի հայտ եկավ տնտեսական հեղափոխության կոնցեպտը, որը  էլի պարզ չէր, նաև խաթարվեց այս համավարակի հետ կապված իրադարձություններով»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ազգին համախմբելու միակ մեխանիզմը, իշխանությունների պատկերացմամբ, այնուամենայնիվ, մնում է բանակի կոնցեպտը, որը հմտորեն օգտագործվում էր նաև նախկին իշխանությունների կողմից, ինչպես նաև հեղափոխության ժամանակ։

«Նույն Նիկոլ Փաշինյանը կրում էր զինվորական համազգեստ, և ազգը ինչ որ տեղ բանակի էր վերածվել, այսինքն՝ մի դիսկուրս, որը միշտ կենսունակ է, որովհետև մարդիկ միշտ մտածում են՝ ուժի կիրառման և ուժով պարտադրելու պատկերացումների և ոչ թե նոր տիպի համագործակցության դաշտում․ ցավոք, դեռևս այդպիսի հասարակություն ենք: Կարծում եմ՝ հուլիսյան վերջին լարվածությունը ևս իր ավերիչ գործը կատարեց, և դա ևս նպաստեց, որպեսզի Աննա Հակոբյանը, որը սկզբից բոլորովին այլ ուղերձներով էր հանդես գալիս, փոխի իր մոտեցումը և սկսի հանդես գալ հանրային տարածքներում՝ որպես անվտանգության կամ զենքի և բանակի մաս կազմելու կանանց կոչով։ Չեմ կարծում, որ Հայաստանը նախահարձակ լինի, բայց, այնուամենայնիվ, խաղաղության էլ չեն պատրաստում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Հովհաննիսյանը նշում է, որ ամենևին պետք չէ օրինակ վերցնել դիմացինից և անել այն, ինչ նա է անում․ «Զենքը այլ բան չէ, քան սպանության գործիք։ Այս պահին պատերազմ չկա, թեժ գործողություններ չկան և նմանատիպ կոչերը, ֆոտոշարքերը կամ քարոզչությունը համարում եմ հասարակությանը խաղաղության չպատրաստել և  այդ տրամաբանությունից հետ բերել»։

«Շատ լավ կլինի, որ իշխանություններն անկեղծ լինեն, ոչ թե օգտագործեն տարբեր մեթոդներ։ Ինքս ֆեմինսիտ եմ և այդ պայքարը ինքնին ենթադրում է խաղաղաշինություն, խաղաղասիրական պայքար և մարդու իրավունքների հավասարության գիտակցում և որ ամենակարևորն է՝ ցանկացած խնդրի լուծում չդիտարկել ուժի տիրույթում: Թե իշխանությունը կոնկրետ ինչպիսի դիրքորոշում ունի՝ ինքը պետք է որոշի, բայց տարբեր ուղերձների շփոթ ստեղծելը, կարծում եմ, շատ վտանգավոր է և ամենակարևորը՝ անկեղծ չէ հասարակության հետ երկխոսության պարագայում: Հասարակության հետ խոսելիս՝ երկու տարբեր մոտեցումները ես համարում եմ բավական վտանգավոր»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանն ընդգծում է՝ հասարակության ձայները լռեցվում են այն պարագայում, երբ միևնույն դիրքից խոսում են իշխանությունները և՛ խաղաղության, և՛ ռազմականացման տեսանկյունից․ «Հասարակությանը պետք է բարձրաձայնի, կապ չունի, թե գերիշխող մոտեցումը որն է, և հասարակության մեջ պետք է խոսեն այն մարդիկ, որոնք ունեն հստակ դիրքորոշում տվյալ հարցի վերաբերյալ, ոչ թե լինի այնպես, որ բոլոր դիրքերից խոսի միայն իշխանությունը և լռեցնի բոլոր գաղափարական ձայները»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ստանալու է աննախադեպ հանրային աջակցություն. Էդգար ՂազարյանՍարյան-Թումանյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա Իրանում հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի (տեսանյութ)ՀՀ նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը (տեսանյութ) Վանկուվերում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Մհեր Ալբերտիչը, Հրանտ Արամիչն ու մի քիչ էլ ես ճանաչողական այցով գտնվում էինք բարում․ Ռուբեն ՄելիքյանՓարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը․ եղանակն՝ առաջիկա օրերին Թափառող շների խումբը հարձակվել է երեխայի վրա․ ՌԴ ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսին Եթե Փաշինյանը նվազագույն բարոյականություն ունենար, ապա այսօր կայցելեր Սոնա Մնացականյանի գերեզմանին. Ասլանյան Արտակարգ դեպք՝ Սարյան փողոցում «Նոա»-ն հաղթեց «Արարատ»-ին. առաջատարին մեկ քայլ է բաժանում չեմպիոնությունից Երևանն՝ այսօր․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ ու լուսանկար է հրապարակել Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և զոհվածների հարազատներին․ Թանդիլյան Խայտառակություն է, Երևանում նոր վերանորոգված մանկապարեզն արդեն քանդվում է. Մանուկյան Աղքատության միջից դեպի փառքի բարձունք. Ալ Պաչինոն դարձավ 85 տարեկանԳարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը քննարկել են հայության առջև ծառացած խնդիրները Նիկոլ Փաշինյանի իդեալը Իլհամ Ալիևն է․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի․ Ռուբեն Հայրապետյան․168․am Թայրա Բենքսի նոր կերպարը ցնցել է երկրպագուներին (լուսանկար)Հայաստանի վերածնունդը՝ ըստ Արա Պապյանի (տեսանյութ) Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍ ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս ՀԱՄԱՍ-ը հնգամյա զինադադար կձգտի Գազայի հակամարտությունում (տեսանյութ) Մահացել է Սվետլանա Խարլապը Ինչ են ցանկանում քաղաքացիները փոխել Հայաստանում․ հարցում (տեսանյութ) Էլեկտրական մեքենաների ներմուծման ժամանակ կիրառվող 20% ԱԱՀ-ի արտոնությունը կերկարացվի․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանն անցել է եզրափակիչ փուլ Շոն «Դիդի» Քոմբսը «սվինգեր» է, բայց ոչ բռնարարՀնդկաստանն ու Պակիստանը կրկին պատերազմի եզրին են (տեսանյութ) Լիտվայի նախագահը կոչ է անում վերանայել «քրիստոնեական ուսմունքը»Ոսկեպարից արտագաղթում են Արդյո՞ք քաղաքացիները այսօր իրենց համարում են «հպարտ քաղաքացի» (տեսանյութ) McDonald’s-ը պատրաստվում է վերադառնալ Սոնա Մնացականյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան զnhը. Մելոյան Շոկային պատկերներ. սելֆիներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի հետ ցնցել են աշխարհը (տեսանյութ)Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության դադարեցման պայմաններըԵթե այս իշխանությունը վերարտադրվի, մենք երանի ենք տալու նախկիններին․ Նինա Կարապետյանց (տեսանյութ) Արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաները աննախադեպ ռիսկեր են ներկայացնում. Չինաստանի նախագահԹրամփը Վատիկանում կարճ հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ (տեսանյութ) Բասկետբոլից դեպի միլիարդներ. Մայքլ Ջորդանը գահակալում է որպես ամենահարուստ մարզիկՄիլենա Առաքելյանը՝ սամբոյի պատանիների ԵԱ-ի փոխչեմպիոն, Մանուշակ Խաչատրյանը և Գոռ Աղասարյանը՝ բրոնզե մեդալակիրներ ԱՄՆ-ում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցություններում Զելենսկու «մեծ սխալի» մասին NYT պարզել է՝ որ դեպքում Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին Նիկոլ քեզ միջանցք ենք տալի, մենակ վեր կաց, գնա․ քաղաքացի (տեսանյութ) «Ադրբեջանի ԱԳ նախարարությունը շարունակում է մանիպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները»․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Մակրոնը գնահատել է Զելենսկու հետ բանակցություններըՔաղաքացու օրը Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել Տավուշի մարզում բնակիչն ականի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը
Ամենադիտված