Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալու Մեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով Պայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետ Սպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացել ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանին 

Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի․ Ռուբեն Հայրապետյան․168․am

Քաղաքական

Օրեր առաջ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մի երկարաշունչ տեքստ էր գրել՝ փորձելով Հայոց ցեղասպանության ուրացման պատասխանատվությունը դնել ՀՅԴ-ի վրա, ինչպես անում են յուրաքանչյուր անգամ իրենք՝ իրենց քաղաքական առաջնորդի հետ միասին՝ հերթական հրաժարման, հանձնման ու ուրացման համար մեղադրելով բոլորին, բայց ոչ՝ իրենց:

Տեքստին կարելի էր չանդրադառնալ, եթե այն չավարտվեր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկի վրայից տարիներ առաջ Արարատ լեռան տարբերանշանի հանման շահարկվող փաստով:

«Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»,- գրել էր Հայկ Կոնջորյանը՝ երկրորդելով խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին:

Հայկ Կոնջորյանն այդ մասին նաև ԱԺ ամբիոնից էր խոսել, և 168.am-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին խնդրել է պարզաբանել՝ ի՞նչ էր այնուամենայնիվ տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Գյուլի այցի նախընթաց օրերին, և ինչպե՞ս էր Արարատ լեռան տարբերանշանը բացակայել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից:

«Կապիտուլյանտներին թվում է, որ նոյեմբերի 9-ի պայմանագիրը կամ Պրահայի փաստաթուղթը, որով Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց և ճանաչեց Ադրբեջանի կազմում, ես եմ ստորագրել… Նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ ֆուտբոլային դիվանագիտության օրերին մարզաշապիկի վրա Արարատ լեռան տարբերանշանը գնդակով ծածկելն ուղղակի թյուրիմացություն է եղել: Դա իմ մեղքն է եղել, և ես դրա մասին ժամանակին ասել եմ ու ներողություն եմ խնդրել: Կրկնում եմ՝ դա իմ բացթողնման հետևանքն է եղել, և որևէ քաղաքական ենթատեքստ դրանում չկա»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը նշել է նաև՝ եթե իրեն դրա համար փորձում են մեղադրել, իր այդ «հանցանքն» ավելի ծանր չի եղել, քան նոյեմբերի 9-ի կամ Պրահայի փաստաթղթերը ստորագրելը, հիմա էլ 3-րդ կապիտուլյացիային պատրաստվելը:

«Թող դրա մասին մտածեն, ոչ թե զինանշանը թյուրիմացաբար փակելը պատմություն դարձնեն»,- ասել է ՀՖՖ նախկին նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը հիշեցրել է՝ նույն Թուրքիայում հավաքականը խաղացել է հին մարզաշապիկով, որի վրա հստակ երևացել է Արարատը:

«Ուղղակի արդեն մեզ մոտ նոր մարզաշապիկով են հանդես եկել: Իմ բացթողումն է եղել, էլի եմ շեշտում, Ֆեդերացիայի աշխատակիցներն արել էին, ես էլ չէի հետևել»,- հավելել է ՀՖՖ նախկին նախագահը:

Նա նաև մի ուշագրավ հանգամանքի մասին է խոսել, որի մասին, բնականաբար, ՔՊ-ականները չեն խոսի:

«Մոռանում են, որ նույն Թուրքիայում՝ Բուրսա քաղաքում, 2009թ. հոկտեմբերին, ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան խաղից առաջ որ թուրք ֆուտբոլասերներին արգելվեց մարզադաշտ մտնել Ադրբեջանի դրոշով, նույն Ֆեդերացիայի նախագահի շնորհքն էր: Եվ սա այն դեպքում, երբ Բուրսայի դատարանը որոշում էր կայացրել, որ կարող են Ադրբեջանի դրոշ տանել մարզադաշտ: Դիմեցի ՈՒԵՖԱ, ասացի՝ հավաքականը մարզադաշտ դուրս չեմ բերի, եթե Ադրբեջանի դրոշ լինի, և մի օրում ՈՒԵՖԱ-ն նոտա հղեց, ու Բուրսայի դատարանը նույն օրն իր որոշումը փոխեց, ու արգելեցին Ադրբեջանի դրոշներով մարզադաշտ մտնել: Մի դրոշ նկատվեց, ոստիկանները ծեծելով մարզադաշտից հանեցին»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդմոն Մարուքյան. Եթե չառողջացնենք քաղաքական համակարգը, շատ լուրջ խնդիրներ ենք ունենալուՈւկրաինայի խաղաղության բանակցություններից ԵՄ ներկայացուցիչների բացակայությունը արտացոլում է ԵՄ-ի անհասունությունը․ ՊապուաշվիլիՄեկնարկել են Ղարաբաղից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձովՊայթյուն գազալցակայանում․ տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում Ալեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ալիևի օգնականի հետԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավըՍպիտակի բժշկական կենտրոնը Ճապոնիայի աջակցությամբ կհամալրվի ակնաբուժական ժամանակակից սարքավորումներով Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակՀայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետՉեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքներըԻրանը կարող է մեծացնել իր հրթիռների հեռահարությունը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 12-ամյա տղա է մահացելԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայանինԹրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց ԱՄՆ-ն նախապատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը․ զուտ ենթադրությո՞ւն, թե՞ դառը իրականությունՔուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի և Աբովյան փողոցի երթևեկությունըԿիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոցում հրդեհ է բռնկվել․ կա տուժած, 7 մարդ փրկվել էՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուՎոլգոգրադում անօդաչուների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկումԶելենսկին բանակցություններ է վարել Թրամփի բանագնացների հետԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 7 մարզերում Ռոստովի մարզը ենթարկվել է ավելի քան 120 անօդաչու թռչող սարքի հարձակման․ հրդեհներ և ավերածություններ են արձանագրվել22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել Կիտրոնի պես դեղին. ԱՄՆ-ում հազվագյուտ գենետիկ մուտացիայով շերեփաձուկ են բռնել Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտելՎթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենադիտված