ԱՄՆ-ում խոսել են Ուկրաինայի հարցով բանակցություններում Զելենսկու «մեծ սխալի» մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սխալ է թույլ տվել՝ հրապարակավ քննադատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ղրիմը ճանաչելու նախաձեռնությունը։ Այս մասին YouTube-ի Judging Freedom ալիքում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Նա բաց թողեց հնարավորությունը։ Նա պարզապես չպետք է ոչինչ ասեր Լոնդոնում կայանալիք հանդիպումից առաջ։ Դրա փոխարեն, դրամայի թագուհին վեր կացավ և սկսեց գոռալ բոլոր ուղղություններով», - ընդգծել է նա։
Այսպիսով, Ջոնսոնի կարծիքով, Զելենսկին ցույց է տվել, որ մնում է անկարող առաջնորդ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին