Մակրոնը գնահատել է Զելենսկու հետ բանակցությունները
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հռոմում իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքների մասին է հայտնել՝ դրանք անվանելով «շատ դրական»։ X սոցիալական ցանցի իր էջում նա նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը հաստատել է անվերապահ հրադադարի իր պատրաստակամությունը։
«Ուկրաինան պատրաստ է դադարեցնել մարտական գործողությունները և մտադիր է համագործակցել ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ այս քայլը կյանքի կոչելու համար», - գրել է Մակրոնը։
Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո։ Ուկրաինայի նախագահը ամերիկացի առաջնորդի հետ հանդիպումը որակել է «լավ»։ Իր Telegram ալիքում քաղաքական գործիչը հայտարարել է, որ այն ունի պատմական դառնալու բոլոր հնարավորությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)