Վանկուվերում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենան մխրճվել է փառատոնի ժամանակ փողոցում հավաքված մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ Քաղաքային ոստիկանությունը այս մասին հայտնել է ապրիլի 27-ին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։ Այս մասին հաղորդում է Iz.ru–ն։
«Մի քանի մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են, երբ վարորդը մխրճվել է փողոցային փառատոնի ժամանակ հավաքված մարդկանց մեջ», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, մոտավորապես ժամը 20:00-ին (ապրիլի 27-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:00-ին): Մեքենայի վարորդը ձերբակալվել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ