Թուրքիան անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
ForeignԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը` անվանելով այն «պոպուլիզմի վրա հիմնված»:
«Քաղաքական արկածախնդրությունը աշխարհի և արդարության ամենամեծ դավաճանությունն է: Բառերը չեն փոխում և չեն գրում պատմությունը: Մենք չենք պատրաստվում ոչ մեկից դասեր վերցնել մեր պատմության վերաբերյալ: Մենք ամբողջությամբ հերքում ենք այդ հայտարարությունը` հիմնված բացառապես պոպուլիզմի վրա»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր էջում: