«Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը» (տեսանյութ)
Հասարակություն«ՀԺ»-ն երեկ Գյումրիից տեղեկություն է ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել:
Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և իր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:
Քիչ առաջ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որը մակագրված է «Վարդան Ղուկասյանի որդու հերթական հարձակումը»:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ասաց, որ ինքը չգիտի, թե որտեղից է տեսանյութը հայտնվել համացանցում: