Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված
Իրավունք
Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից փոխանցել էին, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Հիշեցնենք՝ ԱԱԾ–ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։
