Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասին
Աշխարհ
Խաղաղության ծրագրի ամերիկյան տարբերակի ստորագրումը կլինի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վերջը։ Այս մասին Telegram-ում գրել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից տարածքների կորստի ցանկացած ամրագրում անխուսափելիորեն հարց է առաջացնում՝ ինչու է Կիևն այդքան երկար դիմադրել։ Նա Զելենսկուն մեղադրել է Մինսկի համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելու մեջ և քննադատել նրա ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, որի ընթացքում նախագահը պահանջել է Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ, չնայած նա իր երկիրը չէր պատրաստում մարտական գործողությունների:
«Զելենսկին կպարտվի հաջորդ ընտրություններում, ուստի հարցն այն է՝ արդյոք նա կարող է փախչել երկրից», - հավելել է Դուբինսկին: Նրա խոսքով՝ նախագահը հասկանում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, և այդ պատճառով «մինչև վերջ կհամառի»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ