Արցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը
Հասարակություն
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ընդունել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի առաջարկը. նրանք կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը և կտեղակայվեն Արցախի ներկայացուցչությունում»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
«Վաղը կառավարության նիստի ժամանակ ոչ միան երկարաձգելու են 40+10 ծրագիրը, այլև ընդունել են այն պահանջները, որոնք խորհուրդը ներկայացրել է կառավարությանը։ Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին»,–ասաց Նժդեհ Իսկանդարյանը։
Նա հայտարարեց, որ առաջիկա 10 օրերի ընթացքում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքները։
«Եթե կարիք լինի երկրորդ հանրահավաքն անելու, մենք կաշկանդված չենք, և գնալու ենք այդ ճանապարհով»,–հավելեց նա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)