Ինչ չափի վնաս են հասցրել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները Իսպանիային
Աշխարհ
Իսպանական տնտեսությանը հասցված վնասը էլեկտրամատակարարման աշխատանքի մասշտաբային խափանման պատճառով կարող է կազմել մոտ մեկ միլիարդ եվրո: Այս մասին գրում է The Objective թերթը՝ վկայակոչելով փորձագետների հարցումը։
Թերթի տվյալներով՝ «բլեքաութը» լուրջ ազդեցություն կունենա երկրի ՀՆԱ-ի վրա, քանի որ շատ ձեռնարկություններ ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքը:
Ըստ նյութի՝ Իսպանիայի ՀՆԱ-ն կազմում է օրական մոտ 4 մլրդ եվրո, որից մոտ 14%-ը բաժին է ընկնում արդյունաբերական հատվածին (մոտ 575 մլն եվրո), ևս մոտ 12% -ը՝ ծառայությունների ոլորտին (մոտ 500 մլն եվրո): Այսպես, իսպանական տնտեսության ընդհանուր կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ եվրո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)