Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար) Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասին Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն Հովասափյան Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի 

Ցածր օղակների կողմից «արջի ծառայություն է մատուցվում». Հայկ Սարգսյանի փաստաբանը՝ իր պաշտպանյալի գործի մասին

Իրավունք

Օրեր առաջ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործը վերաբացվեց. վերջինս 2007-ին հրազենով կրակել էր քաղաքացու վրա: Բանն այն է, որ 2018 թ.-ի հունիսի 29-ին Դավիթ Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հաղորդելով, որ շուրջ 11 տարի առաջ իրեն կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Ի դեպ, հաղորդում ներկայացրած անձը Հայկ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, հատկապես մեծ դերակատարություն է ունեցել ընտրությունների ժամանակ վերջիններիս աջակցելու հարցում:

Նշենք, որ հուլիսի 11-ին Հայկ Սարգսյանը դատարանի դահլիճում կալանավորվեց. նա մեղադրվում է 11 տարի առաջ սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեջ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Սարգսյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ կալանավորման որոշումն ակնհայտ անհիմն է, իսկ որոշումն՝ ապօրինի. «Հույս ունեինք՝ այս իրավիճակում դատարանները, քննչականն ու դատախազությունը կգործեին օրենքի տառին համապատասխան, ինչպես պահանջում է երկրի ղեկավարությունը, բայց տեսնում ենք՝ «արջի ծառայություն է մատուցվում» ցածր օղակների կողմից:

Ակնհայտ է, որ հուլիսի 4-ից Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 7 օր գտնվելով ազատության մեջ, առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և որևէ անգամ չի թաքնվել: Իսկ Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: Եվ 7 օր հետո դատարանը հանկարծ կալանավորելու որոշում է կայացնում»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ իրենք մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի մեղադրանքի էությունը պարզաբանվի, քանի որ յուրաքանչյուր ոք, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, պետք է տեղեկացվի մեղադրանքի վերաբերյալ իրեն հասկանալի լեզվով: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իրենք զրկվել ենք պաշտպանության, ինչպես նաև ցուցմունք տալու իրավունքից:

Հարցին՝ ինչո՞ւ, ի վերջո, տուժողը 11 տարի անց որոշեց խոսել և ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ, փաստաբանը պատասխանեց. «Պատասխանը ենթադրությունների մակարդակով է. առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող և կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավերի հետևանքով մի քանի ժամ մեջքը բռնած, նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետևանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչին ի պատասխան ասել է, թե երիկամները ցավում են, իսկ վնասվածքները մոծակի կծելու հետևանքով է առաջացել: Մենք միջնորդեցինք, որպեսզի փորձաքննություն իրականացվի, քանի որ որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, սակայն այս անգամ ևս մերժեցին մեզ: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել ու օրեր առաջ հանկարծ ազատ արձակվեց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տուժողի նկատմամբ ճնշում գործադրվել է, թե ոչ՝ կպարզվի հետագայում և փաստերով կներկայացնեն:

Երեմ Սարգսյանը նշեց՝ իր պաշտպանյալին ապօրինի զենքի մասով չէր կարող մեղադրանք առաջադրել, քանի որ վաղեմության ժամկետ է անցել:

«Չեմ բացառում, որ կալանքի որոշումը բողոքարկենք: Այլ բողոքներ ևս կներկայացվեն»,- հավելեց փաստաբանը:

Նշենք, որ հուլիսի 4-ին օպերատիվ գործողությունների արդյունքում Հայկ Սարգսյանը հայտնաբերվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացավ։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է Մյանմարում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի (լուսանկար)Կրեմլում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման նախապատրաստման մասինԱրարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար Ջրերը չը՜ռ թողած, ասում եք՝ ջուր չկա հանրապետությունում». Փաշինյանը՝ Շվանիձորում (տեսանյութ) Իշխանությունը ձգտում է «նոր» Հայաստանի մոդելի, որտեղ պատմությունը դիտարկվում է որպես խանգարող հանգամանք. Արմեն ՀովասափյանՄեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում ապրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վիրավոր կա ԵԱՏՄ–ից դուրս գալը և դեպի ԵՄ շրջվելը լուրջ տնտեսական հետևանքներ կունենա. Սամվել Կարապետյան Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեհատ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօրՍերբիայի փոխվարչապետը բացատրել է, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում իր երկրինԵրևանում ավտոմեքենայով վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ) Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ, իսկ Գետառից և Ողջաբերդից՝ շուրջ 4,040 խմ աղբ (տեսանյութ) Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը Ավինյանի ղեկավարման օրոք ԱՆԻՖ-ը մոտ 2.5 մլն դոլար է փոխանցել նրա համադասարանցու ընկերությանը. «Ազատություն» Տաջիկստանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցելԼույս չի լինի Մկրտության արարողության ժամանակ արված խմբակային լուսանկարը` ուրիշի կնոջը սիրահետելու և ծեծի ենթարկվելու առիթ Ինչ-որ ժամանակ հայրիկիս փրկած անցեղ շունն էս բոլոր տարիներին փրկում էր մեզ․ Նազենի Հովհաննիսյան Ի՞նչ արդյունք կարող են տալ հայ-ադրբեջանական բանակցությունները Թուրքիայում՝ հայասպան պետության հովանու ներքո․ Արմեն ԱյվազյանԹրամփը 1 տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ձյուն կտեղա. եղանակն ապրիլի երկրորդ կեսին Գազ չի լինի Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա Չվհատվեք, շատ փորձություններով եք անցել, ոտքի կանգնել․ հանդիպում` ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան- Թուրքիա երկկողմ օրակարգի ընթացիկ կետերը Միրզոյանը Անթալիայում արդեն ոչ թե խաղաղություն է մուրում, այլ խաղաղության մասին ակնարկ․ Մելիքյան Ամեն անգամ ինձ ավելի բարդ է տրվում Եվրոպայի չեմպիոնի կոչումը. Մալխաս Ամոյան Քննարկումներ Շվանիձորում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել․ Արման Թաթոյան Գեղարքունիքում հայրը 16-ամյա որդուն կախված է գտել Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համար Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Ենոքավան հնարավոր է հասնել հիմնանորոգված ճանապարհով․ ՏԿԵՆ Երևանում կազմակերպվել է Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ին կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին. ԿԸՀ Եկե՛ք ստորագրենք խաղաղության պայմանագիրը․ եթե սկսենք քննարկել՝ որ տարածքը 100 տարի առաջ ում էր պատկանում, կհանգենք նոր հակամարտության․ Միրզոյանը՝ Թուրքիայում
Ամենադիտված