«Սասնա Ծռերը» համանուն կուսակցություն են ստեղծում
Հրապարակումներ«Հիմնադիր խորհրդարան»-ը և «Սասնա Ծռեր» խմբավորումը պատրաստվում են ստեղծել «Սասնա Ծռեր» անունով քաղաքական կուսակցություն։ Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին, դառնալու՝ ազգային քաղաքական կյանքի առաջատար մասնակից։ Անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, նրա գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը։ Անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել «Սասնա Ծռեր» Էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող, նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ՝ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրակացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպված, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա հայկական պետությունը»,-հայտարարեց Ավետիսյանը։