Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող
Սպորտ
Երիտասարդների աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 14,633 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
