ՊԵԿ-ում, նախագահից սկսած մինչև տեսուչ ու հավաքարար՝ պարգևատրվել են
ՔաղաքականՏեղեկատվությունը սուտ է: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի ասղաբաշխական պարգևատրումներին:
«Չկան այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան: Պարգևատրման չափի վերաբերյալ ես անձնավորված տեղեկատվություն չեմ կարող հրապարակել, ես կարող եմ հրապարակել միայն ինձ վերաբերող տեղեկատվությունը, որը պատրաստվում եմ հրապարակել տարեկան իմ դեկլարացիան ներկայացնելու միջոցով»,-ասաց Անանյանը:
Անանյանի խոսքով՝ պարգևատրվել են բոլոր հարկային ծառայողները. իրենից սկսած՝ մինչև տեսուչը և հավաքարարը:
«Ինչ-որ կատարվել է, ինչ-որ հաշվարկվել է, կատարվել է բացառապես օրենքի շրջանակներում: ՊԵԿ-ը մյուս պետական մարմիններից տարբերվում է նրանով, որ իր պարգևատրումների ֆոնդը շատ ավելի մեծ է և ավելի մեծ պարգևատրումներ վճարելու հնարավորություն ունի»,-ասաց Անանյանը: