Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ:

Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Ողջունելով իր պաշտոնակցին Հանրապետության նախագահը նշել է. «Ձեր այցը ևս մեկ վկայություն է, որ մենք շարունակում ենք այն դարավոր ավանդույթները, որոնք ձևավորվել են հազարամյակների ընթացքում և վերաբերում են մեր ժողովուրդների բարեկամությանը: Ես վստահ եմ, որ մեր քննարկումները շարունակական են լինելու և կրկին կհաստատեն, որ Հայաստան-Վրաստան, Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացման միտումը կանգ չի առնելու և մենք անընդհատ նոր գաղափարներով ենք հանդես գալու, որոնք նպաստելու են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ասել է. «Նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է և ես շատ ուրախ եմ եղբայրական Հայաստանում գտնվելու համար, ինչ խոսք, լիովին համաձայն եմ, որ մեր դարավոր բարեկամությունը և եղբայրությունը օրինակելի է և շարունակական զարգացում է ունենալու»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ձևավորված բազմաշերտ հարաբերությունների շարունակական խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են քաղաքական երկխոսության դերն ու փոխվստահության ամրապնդման կարևորությունը՝ ի շահ հարևան ժողովուրդների կայունության և բարօրության։

Նախագահները շեշտել են տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման հրամայականը՝ կարևորելով խաղաղասիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը՝ որպես ողջ Հարավային Կովկասի զարգացման առանցքային նախապայման։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հարցերին։ Այս համատեքստում քննարկվել է նաև փոխայցելությունների ազատության ապահովման՝ ընդհուպ բաց սահմանների սկզբունքով առաջնորդվելու հեռանկարը։

Դրականորեն արձանագրելով տարբեր գերատեսչությունների միջև առկա սերտ կապերն ու համագործակցությունը՝ նախագահներն առանձնակի կարևորել են խորհրդարանական դիվանագիտության հետևողական զարգացումը՝ դիտարկելով այն որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման լավագույն հարթակներից։

Երկու երկրների նախագահներն անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա պատմական ու մշակութային ընդհանրություններին՝ շեշտելով, որ այս հարուստ ժառանգությունը կազմում է երկուստեք վստահության, բարեկամության և շարունակական գործընկերության անսասան հիմքը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել վրացական կողմի՝ Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված միջնորդական ջանքերը՝ նշելով դրանց կարևորությունը տարածաշրջանային վստահության ձևավորման և կայունության պահպանման գործում։

Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հրավիրել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին պատեհ առիթով այցելել Վրաստան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված