Կարևոր արձագանք՝ «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից. Էդգար Ղազարյան
Բլոգոսֆերա
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառումը. «Չափազանց կարևոր արձագանք՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «ՀՀ մահվան նախարար» Արսեն Թորոսյանից։ Սա շատ բանի մասին վկայող, այլևս փաստագրված նյութ է, որին կանդրադառնանք՝ մյուս պատգամավորներից ստացվող արձագանքների համատեքստում»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատռել է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանի կողմից իրեն փոխանցված նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով։
