ՄԱԿ-ը կոչ է արել Ուկրաինայում մշտական հրադադարի
Աշխարհ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրոսելը հայտարարել է Ուկրաինայում մշտական հրադադարի անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Թրոսելը նշել է, որ ցանկացած հրադադար պետք է լինի քայլ դեպի ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ կանխելու համար քաղաքացիական բնակչության կորուստները և ենթակառուցվածքների ոչնչացումը։
«Ռազմական գործողությունների դադարեցումը, որը վերջ կդնի քաղաքացիական զոհերին և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, ողջունելի քայլ կլինի այս նպատակին հասնելու ուղղությամբ։ Ցանկացած հրադադար պետք է լինի մշտական», - ասել է Թրոսելը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ