Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ. Ստեփան Դանիելյան
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շուտով մենք կստանանք հարցի պատասխանը` հեղափոխություն է եղել, թե բունտ:
Մոտ ժամակները կառավարությունը խորհրդարան պետք է ծրագիր ներկայացնի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կառավարությունը պետք է հեղափոխական ծրագիր ներկայացնի իր աշխարհայացքային ու փիլիսոփայական մոտեցումներով, տնտեսական ու կառուցվածքային ռեֆորմներով, սահմանադրական ու օրենսդրական փոփոխությունների հայեցակարգերով:
Եթե այդ ծրագիրը լինի հեղափոխական, ապա ապրիլին տեղի ունեցածը հնարավոր կլինի անվանել հեղափոխություն, եթե ոչ` ապա եղել է բունտ և բունտից օգտվողներ:
Շուտով այդ հարցի պատասխանը կստանանք»,- գրել է նա: