Նոր Զելանդիայում քաղաքացին մտել է մզկիթներ ու գնդակահարել 40 հոգու (տեսանյութ)
ՏեսանյութերԲրենթոն Տարանտ անունով Ավստրալիայի քաղաքացին LIVE ռեժիմով մտել է Նոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի Ալ Նուր և Լինվուդ մզկիթներ ու գնդակահարել 40 հոգու: Ականատեսները հայտնում են, որ հրաձգությունը շարունակվել է մոտ 15 րոպե: Հայտնի է, որ հարձակման ժամանակ մզկիթներից մեկում 300 մարդ է գտնվել:
Հայտնի է, որ ձերբակալվել է ևս 3 հոգի՝ 2 տղամարդ, 1 կին: