Մասիսի և Սևանի ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը չներկայացնելու մեջ «Mitsubishi»–ն ընկել է գետը Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Սյունիքի մարզում վերականգնվել է պետությանը պատճառված 19 միլիոն 833 հազար դրամ Անահիտ Մանասյանը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրել Հայաստանում իշխող կառավարությունն այժմ որոշ թույլ կողմեր ունի․ Իրանի խորհրդարանի անդամ Շիրակի մարզպետն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրին առնչվող հարցեր Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պեսկովը թվել Է Ռուսաստանի դաշնակիցներին 2025-ի առաջին կիսամյակում ՔԿՀ-ներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակը 

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար. վարչապետ

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:


Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը: Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր և համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է, երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն, երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է և այսպես շարունակ: Ընդհանուր առմամբ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին: Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին: Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսերի հետևանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց և ոչ միայն մեր երկիրը:

Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, և մենք չպետք է առևտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Նաև այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետև եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առևտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար: Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»:

Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարևորագույն խնդիրն չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին և այս համատեքստում կարևորել համագործակցությունը նաև Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում: «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված: Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել՝ մի պարզ պատճառով, որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում: Հետևաբար, նաև այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր: Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն: Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով:

Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ: Սա նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետևյալը. սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետև սա ամենակարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն: Այնպես որ, ես շատ կարևորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ և մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում», - նշել է կառավարության ղեկավարը: 

Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձևավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, և կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ: «Մենք նաև միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ: Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել», - եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը նաև դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեհաստանը մեղադրանք Է առաջադրել Ռուսաստանին․ ReutersՄասիսի և Սևանի ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը չներկայացնելու մեջ Գերմանիայում հայտարարել են ՆԱՏՕ-ի՝ Կալինինգրադի մարզի դեմ սադրանքի նախապատրաստման մասին«Mitsubishi»–ն ընկել է գետըՌատակովսկու ամուսնալուծությունը ավարտվեց երեք տարի անց բաժանումից Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր Մշակութային ժառանգություն և նորարարություն. հայկական գորգագործությունից մինչև արհեստական բանականություն Շվեյցարիայում խոսել են Զելենսկու նպատակի մասին՝ Թրամփի վերջնագրի ֆոնին (տեսանյութ)ԱՄՆ-ն սպառել է իր ժամանակակից THAAD հրթիռների պաշարների զգալի մասը․ CNNՄենչը հիվանդանոցում է հայտնվել․ ի՞նչ է պատահել դերասանինԱպամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածումՍյունիքի մարզում վերականգնվել է պետությանը պատճառված 19 միլիոն 833 հազար դրամՔաղաքագետը գնահատել է Արևմուտքի՝ բանակցելու պատրաստակամությունըՀութիները սպառնացել են հարձակվել ամերիկյան նավերի վրա, եթե նրանք համագործակցեն Իսրայելի հետԱնահիտ Մանասյանը Սահմանադրական դատարան դիմում է ներկայացրելՀայաստանում իշխող կառավարությունն այժմ որոշ թույլ կողմեր ունի․ Իրանի խորհրդարանի անդամՇիրակի մարզպետն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրին առնչվող հարցերՀայրենիքի վաճառքը համարվում է ամենասարսափելի հանցագործություններից մեկը․ Զախարովան՝ ԱՄՆ-ինԱռողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՊեսկովը թվել Է Ռուսաստանի դաշնակիցներին2025-ի առաջին կիսամյակում ՔԿՀ-ներում ավելացել է հայտնաբերված արգելված իրերի քանակըԷջմիածինը պատրաստվում է համայնքապետի ընտրությունների․ովքե՞ր կմրցեն Արգիշտի Մեխակյանի հետ (տեսանյութ)Աշոտյանին խոշտանգում են, Արմենը բուժօգնության կարիք ունի, մենք միլպետին ենք սպասում. պաշտպան Ո՛չ սենատորը, ո՛չ Թրամփը չեն կարող թելադրել ՌԴ-ին՝ երբ նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Մեդվեդև«Կրթվելը նորաձև է Սևանում»․ Աննա Հակոբյանն արևայրուք է ընդունում և գիրք ընթերցում (լուսանկար)Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինիՔարդաշյանների վիզաժիստը ներկայացնում է սեփական բյութի-բրենդըՓրկարարները նոր շունչ են տվել մայրաքաղաքի հուշարձաններին․ իրականացվել են լվացման ու մաքրման աշխատանքներԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում Եվրահանձնաժողովը նպատակ ունի Իսրայելին «խաղից դուրս» թողնել․ PoliticoԽափանումները վերացվել են. «Աերոֆլոտ» «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՔանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետն ապօրինի օտարել է թիվ 147 մանկապարտեզը. գործը դատարանում է Չինաստանում դադարեցվել է 1,7 միլիոն դոլարի կեղծ Labubu խաղալիքների վաճառքըՄեծ Բրիտանիայի վարչապետը կներկայացնի Պաղեստինի ճանաչման ծրագիրըՀայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդը Թուրքիան է, որն էլ, մեծ հաշվով, Հայաստանի մասնատման նախագծի հեղինակն է. Արման ԱբովյանԵվրահանձնաժողովը հետքայլ է արել ուժեղ ճնշման տակ․ եվրապատգամավորYandex Armenia-ն ավելի քան 155 մլն դրամի ներդրում է կատարել սոցիալական և կրթական ծրագրերումՓորձառու քննիչներն ազատման դիմումներ են ներկայացնում. Մհեր ԿարագոզյանԵվրահանձնաժողովը սպառնացել է զրկել Ուկրաինային ֆինանսական օգնությունիցԹրամփը Չինաստան այցի հրավեր է ստացելԹրամփի ձեռքերը պատված են եղել կոնսիլերով (տեսանյութ)Սահմանազատումից հետո մեզ մոտ իրավիճակն ավելի անվտանգ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ Հաքերը գողացել է Ֆրանսիայի միջուկային գաղտնիքներըՍումիի մարզում պայթյուններ են որոտացել.Ռուսաստանը կփակի Ուկրաինայի հետ սահմանային 20 անցակետ (տեսանյութ)Թրամփը Թայվանի նախագահին արգելել է կանգ առնել ԱՄՆ-ումԻնչպես է Թրամփը մոտեցնում է Ուկրաինայի պարտությունը․ NYTԼոպեսի հանդերձանքը պատռվեց հենց բեմի վրա, սակայն աստղը վարպետորեն հաղթահարեց իրավիճակը․ ՏեսանյութԼավ է, որ Նիկոլի վարկանիշն ընկնում է, բայց կարևոր է, որ ընդդիմադիր քաղաքական առաջարկի վարկանիշը բարձրանա․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված