Հայ փոքրիկը Թուրքիայում մահմեդականություն է ընդունել. SHANTNEWS.am
ԹուրքիաԱրթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:
SHANTNEWS.am-ի աղբյուրը Ստամբուլից հայտնում է, որ Արթուրը ժամանակին սովորել է Գումգափու թաղամասում գտնվող հայկական դպրոցում, այնուհետև որոշ ժամանակ սովորել է հայկական վարժարաններից մեկում։ Դպրոցում ուսումնական ծրագրի ընկալման դժվարություններ է ունեցել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։