Ումից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ Սարսափելի դեպք․ շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկել Արցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը Քննարկում արցախցիների վրանային շտաբում (տեսանյութ) Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել մաքսատուրքերի ճնշումից (տեսանյութ) ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններին 

«Բոլթոնի պլանը» կրկին սեղանին է. ի՞նչ գին կարող են վճարել Արցախն ու Հայաստանը

Վերլուծական
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ անհամբեր սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը:
 
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հեղափոխությունից հետո օրակարգ բերվեց, այսպես կոչված, Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում՝ անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար:
 
Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր:
 
Այսօր, սակայն, Փաշինյանը չի կարող հապաղել, քանի որ փողի այլընտրանքային աղբյուրներ գտնելու Փաշինյանի բոլոր փորձերը ձախողվել են՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն չեն ցանկանում շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի կառավարությանը, ինչը չես ասի ԱՄՆ մասին; Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ կոնգրեսը հաստատել է Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլար տրամադրելու որոշումը: Արդյո՞ք Բոլթոնի հետ եռակողմ հանդիպմանը ընդառաջ այս քայլը հստակ ուղերձ չէ Հայաստանի իշխանություններին...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոր մանրամասներ Ֆրեդի Մերկուրիի և Մայքլ Ջեքսոնի չիրականացած համագործակցության մասինԵվրասիան պետք է դառնա խաղաղության և կայունության տարածք. ՊուտինՈւմից և ինչի համար է դատավոր Գաբրիելյանը կաշառք ուզել. մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերացիայից Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքով կա մեկ ձերբակալված Հերթական դատապարտյալն է կյանքին վերջ տվել․ «ԱրմԼուր» Բացահայտվել են Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի մտադրություններըՄանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում Ապրիլի 28-29-ը բացահայտվել է 114 հանցագործություն. ՆԳՆ Ուկրաինան նոր պաշտպանության փոխնախարարներ է նշանակելՊուտինի գործողությունները կորոշեն՝ ում կողմից կլինի Թրամփը․ AtlanticՍարսափելի դեպք․ շինհրապարակում տղամարդ է 6-րդ հարկից ընկելԱրցախցիները կհանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը Ֆինլանդիայի նախագահը Պուտինին կոչ է արել դասեր քաղել իր սխալներիցՄիասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի․ Արագածոտնի մարզպետարանՄեդվեդևը խոսել է բազմաբևեռ աշխարհակարգի մասինՔննարկում արցախցիների վրանային շտաբում (տեսանյութ) Ինչ չափի վնաս են հասցրել Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ԻսպանիայինՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է Հունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում հրաժարվել մաքսատուրքերի ճնշումից (տեսանյութ)ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը․ ով է հանձնվել Ավստրիայի իրավասու մարմիններինՓի Դիդին ապշեցրել է բոլորին՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին Քաշմիրում նոր ճգնաժամ. Հնդկաստան-Պակիստան լարվածությունը նոր փուլում էԼկտի հայհոյանքներով աչքի ընկած թաղապետը խուսափում է մեկնաբանել իր վարքագիծը (տեսանյութ) Ծեծ կուզեն՝ ծեծ կստանան, եթե էդ ճանապարհով մեր հետ գնան․ Անի Խաչատրյան (տեսանյութ) Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ Ուկրաինային կոչ են արել չկրկնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ճապոնիայի ճակատագիրըԷստոնիան փակում է Ռուսաստանի հետ սահմանըՕրենքի ընդունմամբ հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանըՀակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործիցՄեդվեդևը խոսել է Եվրոպայի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակման մասինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստինՄակրոնը խոստացել է առաջիկա 8-10 օրվա ընթացքում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են ԽնածախումՍԴ որոշման հիման վրա դատախազությունը պետք է անհապաղ ձեռնարկի հետևյալ քայլերը. Դավիթ ՀարությունյանՀայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին Վերլուծաբանը դժվարություններ է կանխատեսել Ուկրաինային առաջնագծումԱրևմուտքում կանխատեսել են Ուկրաինայի ճակատագիրը (տեսանյութ) Ռադայում խոսել են Զելենսկու վերջի մասինՇարմազանովն ու Իվետա Տոնոյանը խեղճացնում են ադրբեջանցիներին (տեսանյութ)Հրդեհ Երևանի շենքերից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճանՄեդվեդևը զգուշացրել է՝ Զելենսկուն «տխուր ճակատագիր» է սպասվումՄեր բարեկամությունը շատ օրինակելի է ամբողջ աշխարհում․ Վրաստանի նախագահը՝ Փաշինյանին (տեսանյութ)Բացահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման ԱՄՆ-ի ծրագիրըՇվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները Զելենսկուն տխուր ավարտ է սպասվում․ Մեդվեդև«Մարդ են, նյարդերը տեղի են տալիս». Ավինյանը՝ Նորքի թաղապետի հայհոյանքների մասին (տեսանյութ) ԱԽ քարտուղարը Կատարի էմիրի հետ քննարկել է Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը Արևմուտքում բացահայտել են Մակրոնի նկատմամբ Թրամփի արհամարհանքը (տեսանյութ)Ստաս Նամինը և նրա ընտանիքի անդամները հայկական անձնագրեր են ստացել
Ամենադիտված