Շիրակի մարզպետը կատարեց իր ընտրությունը. իր մտերիմին նշանակեց հիվանդանոցի տնօրեն
ՀասարակությունՇիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ՝ Գյումրիի «Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ի նոր տնօրեն է նշանակվել «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցի» տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:
Արդեն տեղեկացրել էինք, որ մրցութային պայքարը ընթացել է Ժորժիկ Սերոբյանի և գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանի միջև: Թեստավորման փուլից հետո՝ փակ, գաղտնի քվեարկությամբ 7 կողմ ձայն տվել են գործող տնօրենին և 6 կողմ, 1 դեմ ձայն` Ժորժիկ Սերոբյանին: Արդյունքում երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել և տնօրեն նշանակելու որոշումը մնացել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուսերին:
Մարզպետը՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ հայտնվել է աննախաձելի վիճակում, քանի որ Սերոբյաններն աջակցել են իրեն մարզպետ դառնալու հարցում: Իսկ մյուս կողմում՝ Աշոտ Կուրղինյան էր, ով երկար տարիներ եղել է հիվանդանոցի տնօրեն: Կուրղինյանը նաև թեստավորման փուլն ամբողջովին հաղթահարել էր և հավաքել մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայները: