Նախագահն ստացել է ԱԱԾ տնօրենի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ազատման դիմումները
ՔաղաքականՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումները։ Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից։
«Դիմումները ստացել ենք, երբ նախագահը ստորագրի՝ կհայտնենք»,- փոխանցեցին աշխատակազմի լրատվականից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին Արտակ Դավթյանն արտակարգ դրության պայմաններում որդուն հարսանիք է հարսանիք է արել Բագրևանդի առանձնատանը, որին մասնակցել է շուրջ 100 հյուր: