Քիմ Քարդաշյանը բաժանվում է Քանյե Ուեսթից դստեր մասին հրապարակման պատճառով
ԺամանցՀեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթը պատրաստվում են բաժանվել, հայտնել է զույգի մտերիմ ընկերը։
Նրա խոսքով՝ Քարդաշյանը մտադիր է բաժանվել երաժիշտից իրենց դստեր՝ Նորթի մասին Քանյեի խոսքերից հետո։ «Ամուսնալուծությունն արդեն ծրագրված է, սակայն նա սպասում է, մինչ կավարտվի մանիակալ էպիզոդը»,- Page Six-ի հետ զրույցում ասել է նրանց ծանոթը։
Ավելի վաղ 43-ամյա ռեփերը Twitter-ում սկսել է գրել այն մասին, որ ցանկանում է բաժանվել Քարդաշյանից, քանի որ չի վստահում նրան։ Նա հայտարարել էր, որ կինը բազմաթիվ անգամներ փորձել է իրեն բուժման ուղարկել հոգեբուժարան։ Բացի այդ՝ Քանյեն նշել է, որ փորձել է կնոջը ստիպել արհեստականորեն ընդհատել հղիությունը, երբ վերջինս սպասելիս է եղել իրենց առաջին դստերը։
Քարդաշյանն իր հերթին փորձել էր արդարացնել ամուսնուն՝ ամենը բացատրելով Քանյեի երկբեւեռ խանգարմամբ։ Ուեսթը կարճ ժամանակ անց ներողություն է խնդրել կնոջից եւ խոստովանել, որ չպիտի բացահայտեր անձնական կյանքի մանրամասները։ Ըստ ամենայնի, ամուսիններին չի հաջողվել հարթել տարաձայնությունները, եւ նրանք մոտ են բաժանությանը։