«Գնում ենք եկեղեցի՝ այդ տերտեր կոչեցյալին դուրս շպրտենք». Փաշինյանի աջակիցներին վրդովեցրել է Սիսիանի հոգևոր հովիվի պահվածքը (տեսանյութ)
ԲլոգոսֆերաԻնչպես քիչ առաջ հայտնեցինք, Սիսիանի հոգևոր հովիվը օդում թողեց Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը և նրան դուրս հրավիրեց եկեղեցուց: Հոգևոր հովիվի այդ քայլը վրդովեցրեց Փաշինյանի աջակիցներին, որոնց հավաքվել էին Սիսիանի հրապարակում: Նրանք երթ կազմակիերպեցին դեպի եկեղեցի՝ հոգևոր հովիվին այնտեղից դուրս անելու համար. «Գնում ենք եկեղեցի՝ այդ տերտեր կոչեցյալին դուրս շպրտենք եկեղեցուց, քանի որ ինքը ոչ մի կապ չունի մեր ժողովրդի հետ: Նա համարձակվել էր վարչապետի ձեռքը թողնել օդում և դուրս հրավիրել եկեղեցուց, և ինքը իրավունք չունի լինել մեր Սիսիանի հոգևոր հովիվը, պետք է հեռանա եկեղեցուց և վերջ: Տերտերը կթռնի ու կփակենք վառոտները ու ֆսյո»,- ասաց երթը կազմակերպած՝ Արսեն Ավագյանը:
Եկեղեցու դիմաց նրանց հանդիպեց փոխոստիկանապետը, որը նշեց՝ հոգևոր հովիվը եկեղեցում չէ. «Սա սուրբ վայր է, կարծում եմ պետք չի հավաքվել այստեղ և նման բան անել: Բոլորդ գնացեք ձեր տներով»,- ասաց փոխոստիկանապետը:
Իսկ երթի մասնակիցներն էլ պայմանավորվեցին եկեղեցու ճանապարհին հոգևոր հովիվին տեսնելու դեպքում՝ նրան արհամարհել, բոյկոտել և, ինչպես նշեցին նրանք, եկեղեցուց քշել շատ հեռու: