ԿԸՀ–ն մերժեց. Տիգրան Արզաքանցյանն ընտրական ցուցակում չի լինի
ՔաղաքականԿենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսօր ուսումնասիրելով Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, որոշեց մերժել` փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։
Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ-ի հաշվարկներով ՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։